pcoftheweekextended (PDF)




File information


Author: Janine Grey

This PDF 1.5 document has been generated by Microsoft® Word 2013, and has been sent on pdf-archive.com on 15/03/2015 at 18:54, from IP address 217.76.x.x. The current document download page has been viewed 347 times.
File size: 278.36 KB (2 pages).
Privacy: public file










File preview


Peace Corps Volunteer of the Week
Ողջույն, իմ անունը Քրիստին է, ես Կալիֆորնիայից եմ և
Հայաստանում աշխատում եմ որպես Համայնքի և
երիտասարդության ծրագրի կամավոր: Արդեն 22 ամիս է ինչ
կամավոր եմ, չհաշված որոշ դժվարությունների, որոնց ես
հանդիպել եմ ճանապարհին՝ ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս:
Այս ամիսների ընթացքում, ես ապրել եմ երկու տարբեր
քաղաքներում, որոնք երկուսն էլ մայրաքաղաքից չորս ժամ
հեռավորության վրա են գտնվում, բայց ունեն նույն բարբառը: Ես
աշխատում եմ այս երկու քաղաքների Կանանց ռեսուրս
կենտրոնների հետ և մարկետինգի/հանրային կառավարման,
գովազդի, ծրագրի նախագծման և իրականացման, վաճառքի,
հանրային խոսքի, միջոցառումների կազմակերպման, հիմնական բիզնես հմտությունների
խորհրդատվություն եմ անցկացնում, ինչպես նաև՝ սովորեցնում եմ, թե ինչպես
դրամաշնորհային ծրագրեր և զեկույցներ կազմել: Եթե չլիներ Հայաստանի երկու
քաղաքներում իմ ապրած փորձը,ես չէի լինի այն մարդը,որը հիմա կամ:
Աշխատանքս ներառում է երեք բնագավառ, որը շատ է հետաքրքրում ինձ, և ես շատ եմ
սիրում՝ ձեռնարկատիրություն, դիզայն և մարդասիրություն:
Ես Խաղաղության կորպուս եկել եմ աշխատելու մի քանի պատճառով, բայց հիմնական
պատճառը այն է, որ ես ցանկանում էի լինել լիարժեք, կրթված, կարեկից անհատ: Ես
Կալիֆորնիայից բացի ուրիշ ոչ մի տեղ չեմ ապրել և ես մտածում էի, որ որպեսզի ես աճեմ և
ավելի լավ մարդ դառնամ ես պետք է ինձ անսովոր իրավիճակի մեջ դնեմ, նույնիսկ, եթե դա
ինձանից պահանջի երկրից-երկիր տեղափոխվել, նոր լեզու սովորել և հարմարվել նոր
մշակույթի:
Մինչև Խաղաղության կորպուս գալը, իմ նպատակը
նունն էր, ինչ մյուս կամավորներինը՝ օգնել մյուսներին,
ունենալ այն ինչ դու ունես: 22 ամիսների իմ
ծառայության ընթացքում, երբ արդեն ծառայությունս
մոտեմում է ավարտին, ես զգում եմ, որ բացի
մյուսներին օգնելուց, ես, ինքս դարձել եմ շատ խոնարհ
և փոխվել դեպի լավը:
ԽԿ իսկապես փոխեց իմ կյանքը: Իմ ծառայությունը
Հայաստանում դեռ չի ավարտվել, բայց ես արդեն հիմա
կարող եմ ասել, որ ուրիշ մարդ եմ, քան 3 տարի առաջ: Իմ ծառայությունը մեծ ազդեցություն է

թողել ինձ վրա, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Այս զգացողություններն ինձ հետ էին ամիսներ
շարունակ, և ես այդ ընթացքում շատ բան սովորեցի:
Ծառայության ընթացքում դժվարություններից մեկն այն էր, որ ես պետք է տեղափոխվեի մի
քաղաքից մյուսը: Ընթացքում դժվար էր, որովհետև ինձ թվում էր, թե իմ համայնքում մեկ
տարի ծառայելուց հետո, ես ստիպված էի լքել իմ աշխատանքը, և այն հարաբերությունները,
որոնք ստեղծելու համար այդքան շատ ջանք էի գործադրել մեկ տարվա ընթացքում:
Բայց հետո հասկացա, որ ֆիզիկապես այնտեղ չլինելը դեռ չի նշանակում, որ իմ
հարաբերություններն ընկերներիս հետ ավարտվում են: Դա միայն ավելի մեծ փորձություն
էր, որը պետք է անցնեի: Հիմա ուրախ եմ, որ երկրի երկու մասերն ուսումնասիրելու
հնարավորություն ունենցա, որը օգնեց ինձ արագ հարմարվել շուրջս կատարվող
փոփոխություներին:
Ես սովորեցի համբերատար լինել: Ես սիրում էի, որ ամեն ինչ արագ
լինի, և իմ ընկերներն ինձ ծաղրում էին՝ ասելով, որ ես երբեք չեմ
կարողանա մարաթոն վազել, որովհետև կարճ և արագ
ճանապարհն եմ նախընտրում: Ես նաև սիրում էի արդյունքները
անմիջապես տեսնել, որի հետևանքով արագ քննադատություններ
էի անում: Քանի որ ես չէի կարողանում անմիջապես արձագանքել
լեզվային դժվարությունների պատճառով, ես սովորեցի
համբերատար լինել ինքս իմ հետ: Սովորեցի իրավիճակներին նայել
տարբեր տեսանկյուններից:
Նոր կամավորներին խորհուրդս հետևյալն է՝
Մի ակնկալեք, որ փոխելու եք աշխարհը, կամ ձեր համայնքը: Փոփոխությունն ի վերջո տեղի
կունենա իր ժամանակին, հաճախ այն տեսքով, որին որ դուք ծանոթ չեք և չեք սպասում:
Բոլորի ծառայությունը տարբեր է լինելու և դա նորմալ է: Այսպես թե այնպես, այս ամենը
ժամանակի հարց է: Մի համեմատեք ձեզ այլ կամավորների հետ, որովհետև կախված
նրանից, թե ինչի վրա եք կենտրոնանում ձեր ծառայության ընթացքում, ձեր արդյունքներն
ուրիշ են լինելու: Ինձ համար կարևոր են մարդիկ և մարդկային հարաբերությունները,
որովհետև դրանք հաջողության գրավականն են: Նախ ծանոթացեք ձեր
համայնքին,ուշադրություն դարձրեք մարդկանց և իրենց գործելակերպին,
սովորություններին, նախասիրություններին,ինչի մասին են սիրում խոսել, հետևեք նույնիսկ
նրանց ձայնի տոնին և այլն, բայց դատողություններ մի արեք:
Վերջի վերջո, դուք չեք որոշում, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ,մի մտածեք հին ձևով: Սկսեք
սկզբից, մաքուր էջից: Ոչ անտարբերությունը,և ոչ էլ մեծամտությունը լավ բաներ չեն:
Պատրաստ եղեք սովորելու և ձեզ շրջապատողներից նոր հմտություններ սովորեք: Երբեք ուշ
չէ սովորելու համար: Փորձիր ճանաչել մյուսներին և ժամանակ անցկացրու նրանց հետ: Վերջ
ի վերջո նրանք են քո մասին հոգ տանելու հաջորդ 2 տարիների ընթացքում: Պատրաստ եղիր
փոփոխություններին և փոխվելուն: Երբեմն դա կարող է վախեցնել քեզ, երբեմն չես ցանկանա
փոխվել, բայց նույնը մնալուց ավելի վախենալու բան չկա:






Download pcoftheweekextended



pcoftheweekextended.pdf (PDF, 278.36 KB)


Download PDF







Share this file on social networks



     





Link to this page



Permanent link

Use the permanent link to the download page to share your document on Facebook, Twitter, LinkedIn, or directly with a contact by e-Mail, Messenger, Whatsapp, Line..




Short link

Use the short link to share your document on Twitter or by text message (SMS)




HTML Code

Copy the following HTML code to share your document on a Website or Blog




QR Code to this page


QR Code link to PDF file pcoftheweekextended.pdf






This file has been shared publicly by a user of PDF Archive.
Document ID: 0000215336.
Report illicit content